Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Քրդական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի նոր ԱԺ-ի առաջին նիստին

Քրդական լրատվամիջոցն անդրադարձել է Հայաստանի նոր ԱԺ-ի առաջին նիստին
16.01.2019 | 14:10

Քրդական ANF գործակալությունն անդրադարձել է Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին՝ շեշտելով, որ առաջին նիստը վարել է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: Քրդական գործակալությունն ընդգծում է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ընտրություններից հետո Ազգային ժողովի առաջին նիստը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը, իսկ Կնյազ Հասանովը Հայաստանի նոր խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է:

Դիտվել է՝ 2841

Մեկնաբանություններ